Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր է․ այդ կառավարչին կասեք գա մոտս»․ Սամվել Բաբայանի արձագանքը պնդմանը, որ բանակ ունենք, այն ճիշտ կառավարել է պետք

Ապրիլ 07,2022 14:27

«Տեղյակ չեմ՝ բան չունեմ ասելու, աշխատանքային եմ եկել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, երբ լրագրողները մեկնաբանություն խնդրեցին Բրյուսելում եվրոպական խորհրդի հովանու ներքո կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման մասին։ «Բանակ պահեիք, որ ուժի լեզվով չխոսեն»,-ասաց նա՝ նկատառմանն ի պատասխան, որ Ադրբեջանը խոսում է ուժի լեզվով, մինչդեռ բրյուսելյան հայտարարությունում շեշտվում է սահմանազատում-սահմանագծում անելու մասին։

«Բանակ ունենք, այն ճիշտ կառավարել է պետք, դուք կարծում եք, որ բանակ չունե՞նք»,-հակադարձեց լրագրողը, ինչին ի պատասխան Սամվել Բաբայանը հարցրեց՝ «Ո՞ւր է․ այդ կառավարչին կասեք գա մոտս»։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Սամվել Բաբայանն ի վերջո պարզե՞ց իր կարգավիճակը՝ ինչպե՞ս է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում որպես փորձագետ հանդես գալու, երբ պատերազմի ժամանակ պաշտոն էր զբաղեցնում։ Սամվել Բաբայանը պատասխանեց․ «Նորից եմ ասում՝ ձեզ ինչքա՞ն հայերեն բացատրեմ, որ ես պաշտոն չեմ զբաղեցրել։ Բանակը չի ենթարկվում Արցախին»։

Հատկանշական է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որն ուղեկցում էր Սամվել Բաբայանին, սովորության համաձայն նկատողություններ էր անում մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին․ «Մի խանգարեք․․․մի հատ հանգիստ»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930