Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. Մայր լինելն առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն է

Ապրիլ 07,2022 14:36

Մանե Թանդիլյանի զրույցը՝ Ապրիլի 7-ի առիթով

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը անկեղծ զրուցել է կանանց դերի, հմտությունների և մայր լինելու պատասխանատվության մասին։

Տեսագրված զրույցից որոշ մտքեր ներկայացնում ենք․

Կնոջ ուժը կանացիությունն է և ներդաշնակությունը․․․

Խտրականությունը կանանց նկատմամբ միշտ չէ, որ տեսանելի է․․․ Ես շատ հույս ունեմ, որ մի օր մենք այնպիսի հասարակություն և մշակույթ ենք ձևավորելու, որտեղ որևէ կնոջ  տաղանդ կամ կարողություններ չի նսեմանալու միայն այն պատճառով, որ նա կին է։ Այդպիսի հասարակության պետք է ձգտել, այն կերտել, որովհետև այդպիսի հասարակությունն է հզոր։

Կանայք հեռատես են, կանայք վտանգի նկատմամբ բնազդաբար պաշտպանվածության բարձր աստիճան ունեն և կարողանում են արագ որոշումներ կայացնել կրիտիկական պահին․․․

Կնոջ հաջողությունը նրանում է, որ կարողանա մեկտեղել տարբեր աշխատանքներ, և կանայք դա կարողանում են անել փառահեռ ձևով։

Իրենց ոլորտում հաջողության հասած կանայք իմ ամենօրյա ոգեշնչման աղբյուրն են, որովհետև ես շատ լավ հասկանում են, թե ինչ դժվարություններ են նրանք հաղթահարում։

Իմ մայրն ինձ համար ամենամեծ քննադատն է, ամենախիստն է, ամենապահանջկոտն է, և ես շնորհակալ եմ նրան դրա համար։

Ես իմ երեխաների համար, բացի մայր լինելուց, շատ մեծ հույս ունեմ, որ նաև ընկեր եմ․․․

Մայր լինելը առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն է, որը մենք ստանձնում ենք միանգամից առաջին օրվանից, երբ մայր ենք դառնում։ Եվ այդ պատասխանատվությունն ապրում է մեզ հետ հավերժ՝ մինչև մեր կյանքի ավարտ․․․

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930