Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են Սյունիքում ապօրինի ծառահատումների խնդիրը

Ապրիլ 07,2022 14:08

Ապրիլի 6-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ նվիրված մարզում ապօրինի անտառհատումների խնդրին։ Մասնակցում էին մարզի իրավապահ կառույցների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքային մասնաճյուղերի, Զանգեզուր կոնսոլորտային համալիրի, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մարզային ստորաբաժանման ղեկավարները, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ ու Բնապահպանության բաժնի աշխատակիցները։

Մարզպետը խիստ անթույլատրելի ու մտահոգիչ համարեց քննարկվող ոլորտում ներկայումս մարզում առկա վիճակը՝ հորդորելով անտառպահպանության պատասխանատուներին առավել խստությամբ իրականացնել վերահսկողական իրենց գործառույթները։
Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզի դատախազն ու Ոստիկանության մարզային վարչության պետը ներկայացրեցին վերջին ժամանակներում գրանցված ապօրինի ծառահատումների դեպքերի վիճակագրությունը․ անտառտնտեսությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրվեց հատկապես անտառապահների աշխատանքի պատշաճ կատարման ու որակի վերահսկողության վրա։
Քննարկվեցին ապօրինի անտառհատումների դեմ պայքարի հնարավոր ու արդյունավետ տարբերակները, եւ որոշվեց խնդրո առարկայի վերաբերյալ պարբերաբար նման հանդիպումներ անցկացնել՝ նաեւ գրանցվող դեպքերը քննարկելու համար։

Ներկաները նաեւ իրազեկվեցին ապրիլի 30-ին կազմակերպվող համապետական շաբաթօրյակի մասին՝ անտառտնտեսություններին խնդրելով հատկապես ուշադրություն դարձնել անտառային տարածքներում առկա՝ մշակութային հետաքրքրություն ներկայացնող վայրերի մաքրության վրա։

Այունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930