Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտարարեց, որ թուրքերը 1 մլն հայ են կոտորել ու Նոբելյան մրցանակ ստացավ». թուրքական մամուլը՝ Փամուքի մասին

Ապրիլ 07,2022 13:47

Ermenihaber. Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են հայ հասարակությանը քաջ հայտնի թուրք գրող Օրհան Փամուքի ամուսնության թեմային: Բայց ավելի շատ շեշտել են այն հանգամանքը, որ Փամուքը ժամանակին շվեյցարական «Das Magazin» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թուրքերը 1 միլիոն հայ են կոտորել։

«Ու դրանից հետո նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ»,- գրում է «Yeni Cag» թերթի էլեկտրոնային կայքը։

Նշենք, որ Փամուքը 2006-ին է արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։

Փամուքն օրինականացրել է Բողազիչի համալսարանի Միջազգային քաղաքականության ֆակուլտետի շրջանավարտ Ասլը Աքյավաշի հետ արդեն 10 տարի ունեցած հարաբերություններն ու Ստամբուլի Բեյօղլու շրջանի համայնքապետարանում գրանցել իրենց ամուսնությունը:

Փամուքի կինը 2002 թվականին կրթական ծրագրի է մասնակցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանում: Թուրքիայում զբաղեցրել է առողջապահության ոլորտի ղեկավար պաշտոններ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ազգայնական շրջանակներն Օրհան Փամուքին թշնամաբար են վերաբերվում, քանի որ նա խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ մեղադրելով թուրքերին 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ կոտորելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930