Ուշադրություն. օգտատերը հայտնում է, որ տուն վարձակալելու պատրվակով կորզում են անձնական (տվյալ դեպքում՝ բանկային) տվյալներ
Կեղծարարները կապ են հաստատում վարձակալությամբ բնակարան տվողներին և գումար փոխանցելու համար կեղծ հղում տրամադրում։
Պետք չէ անցնել այդ հղմամբ ու անձնական (տվյալ դեպքում՝ բանկային) տվյալներ լրացնել։ Ուշադիր եղեք, նման դեպքերում ակնկալում են, որ կլրացնեք կամ կտրամադրեք ոչ միայն ձեր բանկային քարտի համարը, այլ նաեւ քարտի վավերականության ժամկետը եւ քարտի հետադարձի եռանիշ թիվը (CVV/CVC): Դա ինքնին վկայում է այն մասին, որ իրականում փորձում են ձեզ խաբել, քանի որ ձեզ գումար փոխանցելու համար ո՛չ քարտի վավերականության ժամկետը, ո՛չ քարտի հետադարձի եռանիշ թիվը անհրաժեշտ չեն:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Կարդացեք նաև