«Ազատություն». Բրյուսելում ժամեր առաջ ավարտված՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման արդյունքներով ձեռք բերված համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին, հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Գերատեսչությունը հանդիպումը գնահատում է որպես «կարևոր քայլ տարածաշրջանային անվտանգության հարցում»։ «Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը՝ Եվրամիության խորհրդի նախագահի մասնակցությամբ, կարևոր քայլ է խաղաղության ու անվտանգության պայմաններում տարածաշրջանի ապագա զարգացումն ապահովելու գործում և համապատասխանում է Բաքվի շահերին», – «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում։
Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: