Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է արձանագրել, որ Հայաստանը կրկին հրաժարվել է իր նախօրոք հնչեցրած դիրքորոշումներից. Տիգրան Գրիգորյան

Ապրիլ 07,2022 12:44

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս պահին կարելի է արձանագրել, որ Հայաստանը կրկին հրաժարվել է իր նախօրոք հնչեցրած դիրքորոշումներից:

1․ Համաձայնել է ստեղծել դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով՝ առանց սահմանին իրավիճակը կայունացնող քայլերի  իրագործման: Այս քայլերի մասին, ինչպես գիտենք, հստակ նշված էր 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:

2․ Հրաժարվել է իր այն դիրքորոշումից, որ խաղաղության բանակցությունները պետք է մեկնարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ու վերջինիս հովանու ներքո:

Մեկ այլ մտահոգիչ հանգամանքը այն է, որ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ կրկին որևէ հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի ու Ղարաբաղյան հակամարտության մասին:

Ստորև տեղադրում եմ Սոչիի հայտարարության վերոնշյալ հատվածը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930