Լրահոս
Օրվա լրահոսը

Գինը նվազեցնելու սովորություն չունեն, իսկ ահա մի թեթև ազդակ, և գինը վայրկյանների ընթացքում աճում է. «Փաստ»

Ապրիլ 07,2022 10:32

Փորձագետների հետ զրույցների ժամանակ բոլորն են նշում` գնաճը բնականոն գործընթաց է, երբ թույլատրելիի սահմանում է: Օրինակ` «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը զրույցների ժամանակ մշտապես ասում է` եթե քաղաքացու եկամուտներն աճեն գնաճի հետ զուգահեռ, որևէ մեկը չի էլ զգա, որ ապրանքների գներն ավելանում են: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ մշտապես անդրադառնում է մեկ այլ ցավոտ խնդրի` գների բարձրացում մեր տնտեսվարողները պարտաճանաչորեն կատարում են, բայց չեն նվազեցնում գինը, երբ նույն ապրանքը ներմուծում են ավելի մատչելի գնով, երբ նվազում է դրա ինքնարժեքը միջազգային շուկայում և այլն: Գինը նվազեցնելու սովորություն չունեն, իսկ ահա մի թեթև ազդակ, և գինը վայրկյանների ընթացքում աճում է: Էլ չենք խոսում տոնական օրերի մասին, երբ գնաճը սովորական մի երևույթ է, արդարության համար` ոչ միայն մեր երկրում: Բայց այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես ենք շարունակում ապրել: Նույն եկամուտներն ունեցող մարդը շարունակում է պարտաճանաչորեն վճարել հարկերն ու կոմունալ վճարները, որոնք թռիչքային աճ են գրանցում, ի դեպ, խոսքը թե՛ անձնական հարկ ու տուրքերի, թե՛ որպես բիզնես ոլորտի ներկայացուցիչ հարկային պարտավորությունների մասին է: Ունենք ֆիքսված գումար` կատարում ենք վճարումներ, գնում մթերք, իսկ «տակը» ոչինչ չի մնում: Ուղղակի բարեբախտություն է, երբ ընտանիքում մի քանի աշխատող կա: Քաղաքացին շարունակում է գոյատևել` իներցիայով, իսկ թե ինչպես, ինքն էլ արդեն չգիտի:

Այս գնաճն իսկական աղետ է նրանց համար, ում ընտանիքում բուժման անհրաժեշտություն ունեցող անդամ կա, նրանց համար, ովքեր մեկ կամ երկու ուսանող ունեն: Իսկ պետությունը… պետությունը ո՛չ քաղաքացու անվտանգության, ո՛չ էլ բարեկեցիկ կյանքի երաշխավորը չէ:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930