Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը չի շեշտում, որ Ադրբեջանը հայկական նահանգների 3 տասնյակը գերազանցող գավառներում է արհեստականորեն ձեւավորվել. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 07,2022 09:12
zinvor

Ադրբեջանը շարունակում է իր ոչ կառուցողական գործելաոճը եւ ագրեսիվ հռետորաբանությունը: Վերջինս ակնհայտ հավակնություններ է դրսեւորում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ եւ այդ ամենն ուղեկցում տարածաշրջանի պատմությունը կեղծելու դատապարտելի քայլերով: Պաշտոնական Բաքուն իր հորինած պատմությունը փորձում է իրացնել միջազգային հարաբերություններում՝ տարբեր փաստաթղթերում զետեղելով 100-ամյա Ադրբեջանի հորինած տեղանունները: Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ գտնվող նույն այդ պետությունները լավ գիտեն փաստաթղթերում հիշատակվող տեղանունների իրական՝ հայկական անվանումները, իսկ չիմացողներն էլ ցանկության դեպքում համաշխարհային պատմության հայտնի էջերից կարող են տեղեկանալ տարածաշրջանի՝ հազարամյակներով հիշատակվող հայկական տարածքների տեղանուններին:

Ադրբեջանի նման հանդուգն պահվածքի պատճառն առաջին հերթին այն է, որ հայկական պետությունները, դիվանագիտական էթիկայի նորմերին հետեւելով, միջազգային հարաբերություններում չեն օգտագործում բուն հայկական տարածքներում ձեւավորված Ադրբեջանի բոլոր շրջանների իրական՝ հայկական տեղանունները: Հայկական կողմը չի շեշտում, որ ներկայիս Ադրբեջանը հայկական Փայտակարան, Ուտիք, Արցախ, Սյունիք, Վասպուրական նահանգների երեք տասնյակը գերազանցող գավառներում է արհեստականորեն ձեւավորվել: Ցանկության դեպքում՝ հայկական տեղանունների հիշատակումով կարելի է «ծածկել» այսօրվա Ադրբեջանի ամբողջ տարածքը:

Վերջերս Ադրբեջանն Իրանի հետ ստորագրել է «Ադրբեջանի կառավարության եւ Իրանի կառավարության միջեւ փոխըմբռնման հուշագիր Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ Իրանի միջոցով հաղորդակցության նոր կապերի ստեղծման մասին» վերնագրով համաձայնագիրը, որն Ալիեւը վավերացրեց մարտի 5-ին: Համաձայնագիրը վերեւում քննարկված ադրբեջանական գործելաոճի վառ օրինակ է: Դրանով Ադրբեջանը փորձում է միջազգային հարաբերություններում շրջանառել «Զանգեզուր», ավելին՝ «արեւելյան Զանգեզուր» եզրույթը: «Զանգեզուր» անվանումը շրջանառվել է վերջին 200 տարվա ընթացքում, երբ Իրանի Ատրպատական նահանգից քոչելով՝ այդ վայրերում բնակություն հաստատեցին էթնիկ ադրբեջանցիները: Վերջիններիս Իրանի այդ տարածքներ էին տեղափոխել դրանից մոտավորապես կես դար առաջ՝ Միջին Ասիայից, որտեղ նրանք հասել էին Մոնղոլիայի տափաստաններից: Գրեթե 4 հազարամյակ անընդմեջ պետականություն ունեցող Պարսկաստանը լավ գիտի պայմանագրում հիշատակված վայրերի հայկական անունները, այնպես որ Ադրբեջանն ընդամենը փորձում է դրանք հնչեցնել տարածաշրջանից հեռու գտնվող պետությունների համար, որոնք տեղյակ չեն հայ ժողովրդի պատմությանը:

Ադրբեջանը փորձ է անում շրջանառել նորագույն տեղանուններ՝ նպատակադրվելով դրանք կիրառել հազարամյա հայկական տեղանունների փոխարեն:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930