Ինչո՞ւ 2021-ի փետրվարին ՀՀ Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը սահմանափակվեց միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ, արդյոք գեներալիտետին հասցեագրված հասարակության պահանջները, ինչո՞ւ չէ, նաև մեղադրանքները, արդարացի են:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: Ի դեպ, գեներալը մասնակցում էր Ազատության հրապարակում հրավիրված «Հանուն Արցախի և Հայաստանի» ընդդիմության հանրահավաքին:
–Ժամանակ առ ժամանակ զինվորականների, գեներալիտետի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նրանք կտրուկ քայլերի չգնացին և սահմանափակվեցին միայն հայտարարությամբ: Արդարացի՞ է այս պահանջը, թե՞ զինվորականների դեպքում, որոնք այդ ժամանակ ծառայության մեջ էին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հայտարարությամբ պահանջելն արդեն մեծ բան էր, ինչը բավարար չէ ոչ զինվորական մարդկանց տեսանկյունից:
– Ըստ իրենց պատկերացումների՝ երկրի ներսում քաղաքացիական պատերա՞զմ պետք է սկսեին զինվորականները:
Կարդացեք նաև
– Այսինքն, 2021-ի փետրվարի 25-ի հայտարարությանը հաջորդող գործողությունների որևէ սցենար նախատեսված չէր, և ի սկզբանե որոշված էր միայն հայտարարությո՞ւնը: Ի դեպ, դա պլանավորվա՞ծ էր, թե՞ պահի թելադրանքով էր:
– Ոչ, հայտարարության համար սցենար նախատեսված չէր: Ուղղակի ստիպված էինք նման հայտարարություն անել, որովհետև իշխանությունների պահվածքը, վարած քաղաքականությունը, և կանխազգալով հետագա քայլերի վտանգավորությունը, իշխանություններին այդ անվստահության հայտարարությունն արվեց:
– Ինչո՞ւ այդ հայտարարությունը չարվեց 2020-ի նոյեմբերի 10-ին:
– Գիտեք, կային վտանգներ, որոնց հետ կապված՝ բարդացումներ, ավելորդ լարվածություն առաջացնել չէր կարելի: Եվ հետո այն ժամանակ իշխանությունները հավաստիացնում էին, որ իրենց քայլերը կլինեն այնպիսին, որ ոտքի կկանգնենք, եղածը կկարողանանք պահել, զարգանալ: Բայց ժամանակը լրիվ հակառակն ապացուցեց:
– Այսինքն, պատերազմից հետո դուք հավատում էիք, որ այս իշխանությունները…
– Կոնկրետ ես՝ չէ, բայց հավատացողները շատ էին: Ես իմ կողմից կարող եմ ասել, որ այդ կարգավիճակում մնացել եմ իմ մարտական ընկերներին աջակցելու համար: Ուրիշ ոչ մի բան ինձ չի պահել:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում