Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրն է

Ապրիլ 07,2022 00:25

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը Սլովենիայում ավարտված Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Մեր գրոսմայստերը եզրափակիչ տուրում արագ ոչ-ոքի արեց իսպանացի Սանտոսի հետ: Միավորը բաժանեց նաեւ գերմանացի Մաթիաս Բլյուբաումը եւ երկու գրոսմայստերները իրենց անվան դիմաց գրանցեցին 8,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը արժանացավ արծաթե մեդալի:

Հաջող հանդես եկան նաեւ գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը՝ 12-րդ տեղ, Շանթ Սարգսյանը` 13-րդ, Հայկ Մարտիրոսյանը` 22-րդ  եւ Մանուել Պետրոսյանը` 27-րդ, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին 7,5-ական միավոր:

Առաջնությանը մասնակցում էր 316 շախմատիստ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930