Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ազատազրկված անձանց թիվը նվազել է 11.5%-ով․ ԵԽ զեկույց

Ապրիլ 06,2022 21:21

Եվրոպայի խորհուրդը հրապարակել է նոր վիճակագրություն 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ անդամ երկրներում բանտային պայմանների և բանտարկյալների թվի վերաբերյալ։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին։

Ըստ զեկույցի՝ ամենամեծ թվով բանտարկյալներն ունի ՌԴ-ն՝ (478,714), Թուրքիա (272,115), Մեծ Բրիտանիա (87,035), Լեհաստան (67,894), Ֆրանսիա (62,673), Գերմանիա (59,045), Իսպանիա (55,110), Իտալիա (53,329) և Ուկրաինա (49,520)։ Հայաստանում ազատազրկված անձանց թիվը 1,976 է (ներառյալ նախնական կալանքի տակ գտնվողները)։ Այս ցուցանիշը 2020-ի համեմատ նվազել է 11% տոկոսով։ 2020-ին ազատազրկված անձանց թիվը կազմել է 2,221։

Ողջ Եվրոպայի տարածքով բանտարկության ցուցանիշը հետևյալն է՝100․000 բնակչին 102 բանտարկյալ։ Այս ցուցանիշով առաջին հորիզոնականում է ՌԴ (100,000 բնակչին 328 բանտարկյալ), Թուրքիա (325), Վրաստան (232), Ադրբեջան (216) և այլն։ Հայաստանն այն երկրների ցանկում է, որտեղ բանտարկության ցուցանիշը նվազել է 2020-ի համեմատ։ Այս ցանկում են Կիպրոսը (-28.3%), Մոնտենեգրոն (-24.4%), Սլովենիան (-22.1%), Լիտվան (-13.4%), Ֆինլանդիան (-13.2%), Վրաստանը (-12.1%), Ֆրանսիան (-11.7%), ՀՀ-ն (-11.5%), Իտալիան (-11.1%) և այլն։ Բանտային խտության հետ կապված Հայաստանն ամենացածր ցուցանիշն ունի․100 ազատ տեղի համար 36,8 անձ։

Ողջ Եվրոպայի տարածքում կին բանտարկյալները կազմում են 4.7%։ Հայաստանում այս ցուցանիշը 2.3% է, շատ ավելի ցածր, քան եվրոպական միջինը։

ՔՀԿ-ներում ինքնասպանությունների հետ կապված եվրոպական միջին ցուցանիշը 5.7 է 10,000 բանտարկյալի հաշվով։ Հայաստանում այդ ցուցանիշը 5,1 է։

Եվրոպական միջին ցուցանիշով յուրաքանչյուր բանտարկյալի համար օրական ծախսվում է միջինը 77 եվրո՝ 2020-ի տվյալներով։ Հայաստանում այս ցուցանիշը մեկ բանտարկյալի համար օրական 21 եվրո է։ Հայաստանում 2020-ին բանտային ծախսերի բյուջեն կազմել է 18 132 697 եվրո։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930