Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ նախագահ Արմեն Հարությունյանի հետ:
Ազգային ժողովի նախագահը նրան է հանձնել Հայ-ռուսական կազակական միության որոշումը՝ Արմեն Հարությունյանին կազակական զորքերի գեներալ – մայորի և ատամանի կոչում շնորհելու մասին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է միության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,-զրույցի ընթացքում նշել է կազակական զորքերի գեներալ-մայորը, ով արցախյան երեք պատերազմի մասնակից է:
Կարդացեք նաև
Արթուր Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել ուժերի չափ ընդառաջել միությանը հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում և միության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու հարցերում:
Այս նպատակով Ազգային ժողովի նախագահը մայիսի 9-ին կհանդիպի «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ խորհրդի անդամների հետ։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին