Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 9%, իսկ հունվար-փետրվարը 2021 թվականի հունվար-փետրվարի նկատմամբ 12%: Վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա հունվար-փետրվարին սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները։
Ըստ այդմ, 2022 թվականի փետրվարին հունվարի նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 6%:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա փետրվարը 2021-ի փետրվարի նկատմամբ կազմել է 3.7%, շինարարության ծավալը՝ 6.3%, առեւտրաշրջանառությունը՝ 5.3%։ Իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 44.9%, այդ թվում` արտահանումը 29.1%, ներմուծումը՝ 54.7%:
Նույն աղբյուրի հրապարակած տվյալներով, դիտարկվող ժամանակաշրջանում՝ այս տարվա փետրվարին նախորդ փետրվարի համեմատ ծառայությունների ծավալի աճն (առանց առեւտրի) կազմել է 19.0%, էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ 25.1%, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձի աճը կազմել 7.8%, գնաճը՝ 6.5%։
Կարդացեք նաև
Իսկ ահա փետրվարը հունվարի հետ համեմատելով՝ որոշ ոլորտների ցուցանիշներն ավելի համեստ են։
2022 թվականի ՏԱՑ-ը փետրվարը հունվարի նկատմամբ կազմել է 6.0 %։
Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1.4%, շինարարության ծավալը՝ 30.8 %, առեւտրաշրջանառությունը՝ 11.9%։ Իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը կրկին փետրվարը հունվարի համեմատ կազմել է 11.9%, այդ թվում` արտահանումը 2.1%, ներմուծումը՝ 17.7%:
Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ ծառայությունների ծավալի աճն (առանց առեւտրի) կազմել է 1.4%, էլեկտրաէներգիայի արտադրությանը ծավալը նվազել է, կազմելով՝ 10,3%, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձի աճը կազմել է 1.1%, գնաճը՝ 0.1%։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ