Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք Թուրքիայի դռները բաց են ռուս միլիարդատերերի առջև

Ապրիլ 06,2022 18:45

Թուրքիայում շատ է խոսվում այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հնարավոր է ռուս միլիարդատերերը գնան Թուրքիա, ներդրումներ անեն և իրենց կապիտալը տեղափոխեն այդ երկիր։

Այս թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր ազդեցիկ լրատվամիջոցի՝ «Cumhuriyet»-ի վերլուծաբան Ֆեֆմի Քյոֆթեօղլուն: Նա վտանգավոր է համարել նման զարգացումը, քանի որ ինչպես միջազգային գործակալություններն են նշում, ռուս օլիգարխները կարող են ապօրինի գործունեություն ծավալել Թուրքիայում և ֆինանսական հանցագործություններ կատարել:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ մարտի 27-ին Կատարում տեղի ունեցած Դոհայի ֆորումի շրջանակներում անգամ այդ հարցը ուղղվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Ի պատասխան ռուս օլիգարխների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին հնարավոր զարգացումների մասին հարցին՝ Չավուշօղլուն ասել է, որ եթե Թուրքիայում ռուս օլիգարխների գործողությունները չհակասեն միջազգային իրավունքի նորմերին, ապա իրենք կարող են քննարկել նման հնարավորությունը, քանի որ իրենք սկզբունքորեն թույլ են տալիս օրինական համարվող ցանկացած տեսակի գործունեություն Թուրքիայի տարածքում:

Թուրք վերլուծաբանը, այնուամենայնիվ,  կարծում է, որ ռուս օլիգարխների՝ Թուրքիա գալ-չգալու հարցը քաղաքական առումով կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումից:

Աղբյուր`   Ermenihaber.am/Cumhuriyet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930