Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ում կարող են համատեղ բրենդներ ստեղծվել. Թաթուլ Մանասերյան

Ապրիլ 06,2022 18:35

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն այն համոզմանն է, որ ՌԴ-ի վրա կիրառվող արեւմտյան պատժամիջոցները լավ հնարավորություն են՝ ԵԱՏՄ-ում ներքին ռեսուրսները համախմբելու համար, որոնք, ի դեպ, քիչ չեն:  «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ ՌԴ դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների համատեքստում» կլոր սեղանի ժամանակ, տնտեսագետն ասաց, որ ԵԱՏՄ ներքին շուկայում, հին իներցիայով, տնտեսվարողներն իրար դուրս են մղում՝ մրցակցության հետեւանքով, մինչդեռ, վաղուց կարելի էր համագործակցել եւ արդյունքում անգամ բրենդներ ստեղծել: Իսկ ներկա պայմանները ստիպում են, որ դա օր առաջ արվի:

«Օրինակ, ՀՀ-ն, այդ երկրների մեջ, ավանդաբար առաջինն է եղել բարձր տեխնոլոգիաների բնագավառում եւ փորձը ցույց տվեց, որ ռուսական բիզնեսի հենց առաջին ալիքը հենց այս շուկայում է: Այսօր արդեն տասնյակներով կարելի է հաշվել այդպիսի օրինակներ, որ ՌԴ-ի եւ ՀՀ-ի գործարարները, ոչ միայն այդ ոլորտում, սկսել են համատեղ աշխատել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքն առաջարկում է, որպեսզի Հայաստանը հնարավորություն ստանա ռուսական ռուբլով հումք ներկրել, ինչն ավելի էժան կլինի, դրա հիման վրա ապահովել տեղական արտադրանք, իսկ պատրաստի արտադրանքն արդեն ուղղվի դոլարային կամ եվրոյի գոտի, որտեղ պահանջարկ կա: «Հայաստանն այստեղ կարող է կրկնակի շահել, կարող է շահել նաեւ ՌԴ-ն, քանի որ Հայաստանի վրա պատժամիջոցներ չկան, Հայաստանի մուտքը արեւմտյան շուկաներ, ազատ է»,- ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930