Գայթակղությունը թուրքական աշխարհի՝ Ռուսաստանում երկրորդ ճակատ բացելու, այսօր շատ արդիական է, ինչը զուտ գոյաբանական վտանգի առաջ է կանգնեցնում Հայաստանին: Այսօր «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր «Այլընտրանքային նախագծեր» խումբը, այսպիսի տեսակետ հայտնեց էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Այս քաղաքական պայմաններում գնալ եւ ասել՝ խաղաղության դարաշրջան ենք սկսում, անհասկանալի է, որովհետեւ խաղաղության դարաշրջան բացելը նշանակում է խաղաղապահների հեռացում։ Կա՞ Հայաստանում մեկ հոգի, ով գենետիկ հայ է եւ չի պատկերացնում, թե խաղաղապահների հեռացումը ինչի կարող է հանգեցնել Արցախում: Դրանից հետո Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Տավուշում, դրանից հետո էլ ի՞նչ Երեւան»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը։
Նրա խոսքով, գոյաբանական խնդիրների առաջ ենք կանգնած եւ, խորանալով սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ «ֆոկուսից գցում ենք մեր հասարակությանը»:
Պարոն Ճշմարիտյանի կարծիքով, տնտեսական վերլուծություններով խնդիրը պետք է կրկին տանել դեպի անվտանգային հարցերը: Նախկին նախարարի խոսքով, տնտեսության մեջ առկա ռիսկերն ու խնդիրները հետեւանք են անվտանգային խնդիրների, քանի որ ներդրողը այսօր կստորագրի պայմանագիր ներդրում անելու, վաղն այդ հողն այլեւս չի լինի, որպեսզի անի այդ ներդրումը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ