Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է վերանայել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները

Ապրիլ 06,2022 17:16

Գործադիրն առաջարկում է վերանայել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները: Վերացվում է տարբեր հարկման ռեժիմների դեպքում գործող տուգանքների չափերի տարբերությունը: Չեղարկվում են նաեւ երկու եւ ավելի խախտումների դեպքում տուգանքների բազմապատկման գործող կարգավորումները, կասեցման ինստիտուտը:

Կառավարությունը վերոնշյալ կարգավորումներն առաջարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման համար սահմանվել է միասնական պատասխանատվության միջոց: Այն կկազմի 200.000 դրամ՝ գումարած նախորդ եռամսյակում ՀԴՄ-ի գործունեության բոլոր վայրերում արձանագրված հասույթի 0.5 տոկոսը:

Խստացվել են առանց ուղեկցող փաստաթղթերի մատակարարման դեպքերի խախտումների ժամանակ պատասխանատվության մեխանիզմները: Արթուր Մանուկյանի խոսքով՝ գործող կարգավորումներով հաճախ տնտեսվարող սուբյեկտին շահավետ է խախտում կատարել, վճարել տուգանքը եւ չփաստաթղթավորել: Առաջին խախտման համար սահմանված 200.000 դրամ տուգանքը կփոխարինվի 500.000-ով, երկրորդի դեպքում՝ 500.000-ը՝ 2 մլն դրամով, իսկ երրորդ եւ ավելի խախտումների դեպքում 1 մլն դրամի փոխարեն կսահմանվի 10 մլն դրամ:

Օրինագծի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930