Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ է խոսել խաղաղության մասին, երբ խախտվում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը. Արթուր Թովմասյան

Ապրիլ 06,2022 17:08

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է «Արցախպրես»-ի թղթակցի հարցերին

«Չեմ կարծում, որ այսօր՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կայանալիք Փաշինյան – Ալիև հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի»։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ մեկնաբանելով նաև առկա խնդիրները, որոնք ծառացած են արցախյան հիմնախնդրի նկատմամբ։

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է: Սա գիտակցում են և՛ ՀՀ մեր գործընկերները, և՛ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների: Մենք օգտագործում ենք միջխորհրդարանական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները և պարբերաբար տեղյակ ենք պահում այն զարգացումների մասին, որոնք Արցախում տեղի են ունենում: Իսկ դրանք ուղղակի և ամեն անգամ փաստում են այն հայտնի ճշմարտությունը, որ այս հիմնախնդիրն ունի մեկ լուծում, որը պետք է տեղի ունենա Ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա»,-ասել է Ա. Թովմասյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր Արցախում խաղաղություն չկա, կա հարաբերական լռություն, և սխալ է խոսել խաղաղության մասին, երբ պարբերաբար խախտվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:

«Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Մենք միասին պետք է մեր ուրույն տեղը գտնենք սրընթաց փոփոխվող աշխարհակարգում և այս համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Նախօրեին Խորհրդարանի ընդունած հայտարարությունը ևս այս ուղերձներն էր պարունակում: Սակայն պետք է փաստենք, որ մեր անվտանգային համակարգում անուրանալի է ռուսական խաղաղապահ զորակազմի և, առհասարակ, Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը: Առանց դրա մենք չենք կարող դիմակայել փլուզվող աշխարհակարգի տարածաշրջանային մարտահրավերներին»,- ասել է Ա. Թովմասյանը և ընդգծել` պարտվել պատերազմում դեռևս չի նշանակում պարտվել բանակցություններում:

ԱՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930