Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է մեծացնել հայկական արտադրության պարենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ. Էդուարդ Ղազարյան

Ապրիլ 06,2022 16:24

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Էդուարդ Ղազարյանը վստահ է, որ պետք է արմատապես փոխել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը: Այս մասին փորձագետը հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած՝ «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ ՌԴ դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների համատեքստում», թեմայով քննարկման ժամանակ:

Ըստ նրա, եվրասիական միասնական շուկայում ինտեգրացիոն գործընթացները պարենի արտահանման լավագույն նախադրյալներ են ստեղծում, սակայն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում նվազում են մշակվող տարածքները:

Էդուարդ Ղազարյանը վստահ է, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքաշրջանառության պաշտոնական տվյալները ապացուցում են եվրասիական շուկայի գրավչությունն ու կենսական անհրաժեշտությունը՝ ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճում է արագացած տեմպերով: Ուստի անհրաժեշտ է մեծացնել հայկական արտադրության պարենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, ապահովել արտահանումների կայունություն: Հենց սրա համար է կարեւոր արմատապես փոխել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը եւ մշակել ոլորտի ռազմավարական զարգացման մեխանիզմներ:

Այսօր Հայաստանը ԵԱՏՄ շուկա է արտահանում թարմ միրգ, բանջարեղեն, սերմեր, անասնակեր, տեխնոլոգիական սարքավորումներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930