Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի նկատմամբ արեւմտյան սահմանափակումների ֆոնին՝ Չինաստանն ու Հնդկաստանը կարեւոր են դառնում ԵԱՏՄ-ի համար. Ազա Միհրանյան

Ապրիլ 06,2022 16:08

Ուկրաինայում ՌԴ «հատուկ գործողության» եւ այդ համատեքստում ՌԴ-ի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների կիրառումից հետո առաջին անդրադարձերը ակնհայտ դարձան ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկայում: Այս մասին այսօր «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ ՌԴ դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների համատեքստում», թեմայով քննարկման ժամանակ ասաց ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանը:

Ամենամեծ արձագանքը, ըստ բանախոսի, եղավ Ղազախստանում, երբ այդ ֆոնին ազգային արժույթի արժեզրկումը հասավ 12-18 տոկոսի: Ամենանվազ բացասական ազդեցությունն այս իմաստով, ունեցել են Բելառուսի եւ Հայաստանի տնտեսությունները: Պատճառն այն է, որ Բելառուսն արդեն մեկ տարի է, այսպես ասած, սեփական սահմանափակումների բեռն է կրում եւ այդ իմաստով, երկրի տնտեսությունը որոշակի դիմադրողականություն է ձեռք բերել, իսկ Հայաստանի տնտեսությունը համեմատաբար քիչ կախվածություն ունի ռուսական արժույթից:

ԵԱՏՄ շրջանակներում տնտեսության զարգացման վրա ազդեցություն են թողել նաեւ էներգակիրների շուկայում առաջացած տատանումները: Ազա Միհրանյանի գնահատմամբ, այս խնդիրները յուրահատուկ դրսեւորումներ են ստացել: Հայաստանում, օրինակ, ինտեգրման գործընթացների համար կարծես լրացուցիչ խթան են դարձել: Բանախոսը նկատի ունի այն, որ ռուսական ընկերություններն արագորեն սկսեցին Հայաստանում վերագրանցվել եւ գործունեություն ծավալել: Իսկ Ղազախստանի հետ կապված հարաբերություններում բարդությունները դեռ շարունակվում են, քանզի այդ երկրի կախվածությունը արտաքին գործոններից, մասնավորաբար, էներգակիրների վաճառքի շուկայում, շարունակում է գերիշխող մնալ:

Փորձագետի գնահատմամբ, ստեղծված իրավիճակում, ԵԱՏՄ-ի զարգացման հեռանկարների համար էական նշանակություն են ստանում Չինաստանն ու Հնդկաստանը եւ անհրաժեշտություն է առաջանում այս ուղղությամբ լոգիստիկ խնդիրների հնարավորինս արագ լուծման համար: Լոգիստիկայի առումով, ըստ բանախոսի, կարեւոր են նաեւ Արցախի հարցի համատեքստում առկա ապաշրջափակման խնդիրները:

Այս «իրատեսական լավատեսության» համատեքստում, փորձագետը հղում է անում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գլազեւի այն տեսակետին, որ արեւմտյան սահմանափակումների ֆոնին, արեւելյան ուղղությանը կապահովագրի ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորությունը 80 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում

ԵԱՏՀ ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրեն Գոհար Բարսեղյանն էլ իր զեկույցում, 2021 թվականին ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը բավական դրական գնահատեց, ինչն, իր համոզմամբ, անպայման անդրադարձ կունենա ընթացիկ տարվա վրա՝ անկախ պատժամիջոցներից: Բանախոսի համոզմամբ, պատժամիջոցները կստիպեն, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցություն ավելի արդյունավետ դառնա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930