Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում կրճատել ծանրամարտին հատկացվող քաշային կարգերի թիվը՝ 7-ից իջեցնելով 5-ի: Ըստ այդմ, գալիք օլիմպիական խաղերում տղամարդիկ կպայքարեն 61, 73, 89, 102 եւ +102, իսկ կանայք՝ 49, 59, 71, 81 եւ +81 կգ քաշային կարգերում:
2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ