Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարծիք ենք, որ Արցախի ճակատագրի պատասխանատվությունը պիտի դրվի Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբմամբ ստեղծվելիք կառույցի վրա․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ապրիլ 06,2022 15:04

Ս/թ ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որ Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, հանդես է եկել համահայկական մակարդակով Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ համազգային համախմբում ձևավորելու կոչով:

Ծագման առաջին իսկ օրից Արցախյան հիմնախնդիրն ունեցել է վերելքների ու վայրէջքների կորեր, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմը հիմնովին է փոխել Արցախ-Հայաստան միասնության անվտանգային միջավայրը: Հայաստանյան օրվա իշխանություններն ըստ էության օտարվել են Արցախյան խնդրի հանգուցալուծումից, երկրամասի հայաթափումը մնում է ավելի քան ռեալ սպառնալիք, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը փաստացի պահպանվում է բացառապես Արցախի պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով:

Համակարծիք ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի ճակատագրի պատասխանատվությունը պիտի դրվի Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբմամբ ստեղծվելիք կառույցի վրա, գտնում ենք, որ այն պիտի ունենա լիազորությունների առաջնային, գերագույն մանդատ: Գտնում ենք նաև, որ կառույցը պիտի գործի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո:

Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միությունը պատրաստ է իր կարողություններն ի սպաս դնել կառույցի աշխատանքներին:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930