Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Սարգսյանը այսօր կարող է դառնալ Եվրոպայի չեմպիոն

Ապրիլ 06,2022 13:34

Սլովենիայի Բրեժից քաղաքում այսօր ավարտվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս առաջատար գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ստիպեց անձնատուր լինել Ադրբեջանը ներկայացնող Աբդուլլա Գադիմբայլիին եւ 8,0 միավորով գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այսօր չեմպիոնական տիտղոսի համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով խաղում է իսպանացի գրոսմայստեր Ջեյմ Լատասա Սանտոսի, իսկ Բլյուբաումը՝ խորվաթ Իվան Սարիչի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930