Aravot.am-ի տեղեկություններով, հերթական սկանդալի մեջ է հայտնվել դերասան, ներկայումս ոչ մի տեղ չաշխատող, «Կորեայի ձորում» բնակվող, իրականում մշտական բնակության վայր չունեցող Վահագն Սիմոնյանը՝«Պոնչոն»:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ապրիլի 4-ին ժ.20.00-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ «Կորեայի Ձոր» գետի ափի մոտ ոմն Էդգար Ա. իր մեքենայով (համարանիշը հայտնի է, մյուս տվյալները պարզվում են) ամեն օր կացինով սպառնում է, որ սպանելու է իրեն:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Երեկ ողջ օրը մեզ չհաջողվեց կապ հաստատել Վահագն Սիմոնյանի եւ նրա՝ քաղգործով փաստաբանի հետ: Լրացուցիչ մանրամասներ իմանալու դեպքում կտեղեկացնենք: