Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք, որ շատ եք տառապել». Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը Սյունիք է այցելել

Ապրիլ 06,2022 11:06

44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 20.000 արցախցի ընտանիք տեղափոխվել է Սյունիքի մարզ: Տեղահանվածներից գրեթե 4.000-ն այս պահին էլ բնակվում է Սյունիքում: Շուշիից, Ասկերանից եւ Հադրութից տեղահանված շուրջ 248 ընտանիք է ապրում Տեղ համայնքում: Հենց նրանց հետ շփվելու նպատակով Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 2-ին այցելել են Սյունիք:

Պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Գորիսի համայնքապետարանում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը եւ ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է արտահայտի իր հստակ դիրքորոշումը կոնկրետ դեպքերի վերաբերյալ:


«Լսեցինք պատերազմի բովով անցած այդ մարդկանց պատմությունները: Նրանց ուղերձները, նրանց ձայնը ցանկանում ենք տանել մեզ հետ խորհրդարան եւ ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում աշխարհի այս հատվածում»,-ասել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը:

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն էլ նշել է. «1991թ. առաջին պատերազմից սկսած՝ ես ձեր կողքին եմ եղել: Տեսել եմ ձեզ հետ այն ողբերգություններն ու սարսափելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս տարիների ընթացքում: Տեսել եմ, թե պատերազմում ինչպիսի հանցագործություններ են կատարվել Ադրբեջանի կողմից: Մենք գիտենք, որ դուք շատ եք տառապել: Միշտ հիացել եմ հայ ժողովրդով, դուք ամեն անգամ վերածնվում եք մոխիրների միջից: Դուք միշտ կլինեք իմ սրտում ու աղոթքներում: Ես ձեր կողքին եմ»:

Կողմերը համոզված են, որ բարեկամական խմբի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա բազմակողմ հարթակներում համապարփակ համագործակցության ընդլայնման համար:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930