Լրահոս
Օրվա լրահոսը

«Կշեռքի մի նժարին բաքսին է, մյուս նժարին՝ հերոսի անունը, ինչպես դրեցին մեկ այլ անձի անվան կողքին տուշոնկան». «Հրապարակ»

Ապրիլ 06,2022 09:46

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն աշխարհից խռովել է: Իր փաստաբան Տիգրան Սարգսյանին նա արգելել է որեւէ բառ փոխանակել լրատվականների հետ: Բայց երեկ Տիգրան Սարգսյանը երկու բառ խոսեց՝ հայտնեց, որ իր պաշտպանյալին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Ի՞նչ փաստարկներ է բերել բողոքում, Փիլոյանն արդյոք ընդունո՞ւմ է մեղադրանքը՝ խոշոր չափերի կաշառք ստանալու, նա չասաց, խոստացավ, որ երկար չեն լռելու: Փիլոյանին խայտառակությունից պաշտպանելու, նրան հանրության աչքի առաջ արդարացնելու իրավունք, ըստ Տիգրան Սարգսյանի, այս պահին չունի:

Արդյոք սո՞ւտ է բաքսիի մասին հիշատակումը, չի՞ ուզում Փիլոյանը գոնե բաքսիի դրվագը հերքել (ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդման, նախարարությունում աշխատանքի ընդունվելու դիմաց տվյալ անձը նախարարին ջեռուցման համակարգ է նվիրել՝ Ս Ս): 

– Ես վստահորդ ունեմ, որն ինձ պետք է հանձնարարական տա:

Ինքը Ձեզ ասել է, որ բաքսիի մասը չհերքե՞ք

– Ինքն ինձ ասել է՝ խնդրում եմ, ոչ մի բան լրատվականների հետ առայժմ չենք կիսվում: Դիրքորոշում չհայտնելն այս կամ այն երեւույթի նկատմամբ դեռ չի նշանակում հաստատել կամ հերքել: Հետո պարտադիր կխոսենք: Սա անորոշ փուլ է, հիմա խոսել չենք ցանկանում:

Անորոշ փուլ ասելով, նկատի ունեք, որ մեղադրանքը հիմնավորող ապացույցները, փաստերը Ձեզ չե՞ն ներկայացվել:

– Այո, ամեն ինչ անորոշ է: Մի բան եմ խնդրում միայն: Ընդունենք, մի կողմում դրված է մի անհեթեթ հայտարարություն, մյուս կողմից «ազգային հերոս» հասկացությունն է, ոչ թե անձը, այլ՝ հասկացությունը, կշեռքի մի նժարին բաքսին է, մյուս նժարին՝ հերոսի անունը, ու հիմա սկսենք ենթադրություններով, չհիմնավորված փաստերով դատել… Անգամ եթե ընդունենք՝ փաստերը հիմնավորված են, պետք է զուսպ լինել: Ես երկար եմ ապրել, Աֆղանստան եմ տեսել, շատ բան եմ տեսել, ու հիմա դնենք «ազգային հերոս» հասկացությունը բաքսիի կողքին, ինչպես դրեցին մեկ այլ անձի անվան կողքին տուշոնկան, ճիշտ չի լինի: Այն անձը, ում անունը տուշոնկի կողքին է հոլովվում, նա տուշոնկի գող չէր: Նա գուցե իր կյանքում շատ-շատ դաժան արարքներ կատարած լիներ, բայց հասարակության վրա տուշոնկեն էմոցիոնալ ազդեց:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930