Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Ամեն անգամ, երբ բարձրացվում են Արցախի եւ Հայաստանի դրոշները, հպարտության եւ պատասխանատվության զգացում եմ ունենում»

Ապրիլ 05,2022 23:13

Խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները «Ազատության» հրապարակից քայլերթով գնացին Ֆրանսիայի հրապարակ եւ Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի մոտ եւ գազոնում կանգնեցրին Արցախի Հանրապետության դրոշը: Արձանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին անկախացման 20-ամյակի առթիվ նվիրել է Հայաստանի Հանրապետությանը:

Արարողությանը մասնակցող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի աչքերը փայլում էին: Aravot.am-ը գեներալ գնդապետից հարցրեց, թե ի՞նչ է ազգում Արցախի դրոշը բարձրացնելիս:  «Արցախի նկատմամբ հպարտության զգացում, Հայաստանի համար հպարտության զգացում: Նաեւ պատասխանատվություն Հայաստանի եւ Արցախի ճակատագրի վերաբերյալ: Վճռականություն այն թշնամական վերաբերմունքին, որ կա թշնամիների եւ այն մարդկանց կողմից, որոնք չեն հասկանում, թե ինչ է նշանակում իսկական արժանապատիվ խաղաղություն»,-պատասխանեց Սեյրան Օհանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930