Այսօր Ազատության հրապարակում կայացած ընդդիմության հանրահավաքին մասնակցում էր նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Հիշեցնենք, դատարանն օրերս հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը եւ նա, մի քանի ամիս ազատազրկումից հետո, դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
«Պայքարի առաջամարտիկները երբեք եւ ոչ մի դեպքում պետք է հուսախաբ չլինեն: Պայքարը շարունակելու ենք մինչեւ վերջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը՝ վստահեցնելով, որ այդ պարագայում արդեն հեռու չի լինի այն օրը, երբ կհաջողվի վերջ դնել գործող իշխանության դավադիր ծրագրերին:
Այսօրվա հանրահավաքի մարդաշատությունը որգեւորել է Առուշ Առուշանյանին, նա հուսով է, որ առաջիկայում ավելի մեծ թվով մարդիկ կմիանան պայքարին եւ այն կհասնի իր տրամաբանական ավարտին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ