Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկզբունքների չիրագործումը կհանգեցնի ժողովրդական հակազդեցության՝ բոլոր հնարավոր միջոցներով»․ հանրահավաքի մասնակիցների հայտարարությունը

Ապրիլ 05,2022 21:44

Խորհրդարանական ընդդիմության՝ Ազատության հրապարակում այսօր հրավիրած հանրահավաքի մասնակիցների անունից պատրաստվեց եւ հրապարակվեց բանաձեւ-հայտարարություն, որը լինելու է պայքարի ուղենիշ։ Հայտարարությունն ունի հետեւյալ տեսքը․

«Հանուն Արցախի եւ Հայաստանի պաշտպանության» հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տենդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։

-Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին  եւ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ՀՀ ինքնիշխան տարածքից եւ Արցախի տարածքում 2020թ․ նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերից։

Հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետեւյալ հիմնարար սկզբունքներով․

-Հաստատել, որ ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով,

-Բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,

-Բացառել առանց ՀՀ-ի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը, բացառել ՀՀ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը։

-Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել միջպետական պայմանագրի ստորագրում, սահմանազատման-սահմանագծման ցանկացած գործընթաց,

-Ադրբեջանի հետ չստորագրել որեւէ պայմանագիր, որը կխաթարի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը,

-ՀՀ-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, հայության՝ հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

Սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով, որի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ կենսական շահերի հաշվառմամբ՝ իրական եւ արդար խաղաղություն հաստատելու պատրաստակամություն։ Սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական, լեգիտիմ հակազդեցության՝ բոլոր հնարավոր միջոցներով եւ եղանակներով։ Հայտարարությունը բաց է՝ օրակարգը կիսող անհատների, հ/կ-ների եւ կուսակցությունների համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930