«Միասին դուրս ենք գալիս Ֆրանսիայի հրապարակ, փակում ենք հրապարակի 4 մուտքերը»,- այսօր Ազատության հրապարակում ավարտելով հանրահավաքը՝ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ըստ Իշխան Սաղաթելյանի, սա կլինի առաջին նախազգուշական գործողությունը. «Դա տեւելու է մեկ ժամ: Ամենակարեւորը, մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը: Սա իր մեջ ունի խորհուրդ: Սա մեր պայքարի սկիզբն է»:
Կարդացեք նաև
Դուրս ենք գալիս Ֆրանսիական հրապարակ, դադարեցնելու ենք երթեւեկությունը: Սա թող դիտարկեն մեր առաջին բողոքի անհնազանդության խաղաղ ակցիան»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ: Ընդդիմադիրները փակել են Ֆրանսիայի հրապարակի բոլոր մուտքերը եւ ծածանում են Արցախի ու Հայաստանի դրոշները՝ հայրենասիրական երգերի ներքո:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս Ֆրանսիայի հրապարակում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ