Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ սպասվում է ջարդ, մեզ դատարկելու են էս երկրից». Դավիթ Սահակյանց

Ապրիլ 05,2022 18:02

«Առաջին աքսիոման այն է, որ իրենցից պետք չէ ոչինչ սպասել եւ պահանջել, իրենք ակնհայտ ընդունել են Թուրքիայի շահերի կողմը, եւ դրա համար անիմաստ է իրենց ինչ-որ բան ասելը, արթնացեք եւ այլն… Երկրորդ աքսիոման այն է, որ երբ խոսում են խաղաղության քարոզի ու գաղափարի մասին, խոսքը գնում է զուտ իրենց` մի 5-10 հոգու ներքին խաղաղության մասին»,-«Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը` անդրադառնալով իշխանությունների հայտարարած խաղաղ զարգացման դարաշրջանին:

«Դա էգոիզմի ու նյութապաշտության վերջին ստադիան է, իրենք պիկին են հասել, ու բացի իրենց «կուտոկի» լավ լինելուց, իրենց ոչինչ հետաքրքիր չէ… Խոսել, որ հայոց աշխարհի համար որեւէ լավ բան են մտածում, խաղաղության դարաշրջան են բացում` մանիպուլյացիաներից մեկն է…Ժողովրդին ասում են` ձեր համար լավ կլինի, բայց չի՛ լինելու…Ելակետը պետք է դա վերցնենք, որ իրենք երբեք չեն էլ մտածել ժողովրդի մասին, միայն օգտագործել են հասարակության այս կամ այն ցասումը, ապա վերցրել իրենց թեւի տակ եւ շարժվել իրենց օրակարգերով: Դրա համար ոչ մի սպասելիք չի կարող լինել իրենցից:

Այն դարաշրջանը, որի մասին իրենք խոսում են, կրկնում եմ` վերաբերվում է միայն իրենց… Իսկ մեզ սպասվում է ջարդ` լինի մշակութային ջարդ, ֆինանսական ու կենցաղային, լինի դա մարտական ջարդ… Մեզ դատարկելու են էս երկրից, ես տարածքից…Երբ հայտարարվի, որ ռուսական բազան էլ պետք չէ, կնքվեն պայմանագրեր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Թուրքիայի բազան գալու է մտնի, ու սկսվելու է թուրքացման վերջին էտապը, որ պատրաստել են այս իշխանությունները»,-ընդգծեց մուլտիպլիկատորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930