Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմության մոտեցումը պետք է լինի ոչ միայն պատերազմի մասին»․ Արթուր Մարտիրոսյան

Ապրիլ 05,2022 17:51

«Ընդդիմությունը չի առաջարկում այլընտրանքային տեսլական․ քննադատում է իշխանությանը եւ ճիշտ է քննադատում, երբեմն ավելի կոշտ է պետք քննադատել,  բայց խնդիր կա․ բնակչությունը գտնվում է «հարմարավետ թմրության» մեջ ու մտածում, որ պատերազմ չլինի։ Չի գիտակցում, որ նման մոտեցումը կարող է մոտեցնել պատերազմը։ Ընդդիմությունը պետք է գտնի նոր տեսլական, որը համոզիչ կլինի բնակչության համար»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Բոստոնում գործող «CM&Partners» ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահի հովանավորությամբ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը․ խորհրդարանական ընդդիմությունը սրան ընդառաջ մեծ հանրահավաք է կազմակերպում։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ընդդիմության  մոտեցումը պետք է լինի ոչ միայն պատերազմի մասին, այլ նրա, թե ինչպես վարվել նման հարցերի հետ, իսկ իշխանության՝ «զիջում եմ, որ պատերազմ չլինի» մոտեցումը մանիպուլյատիվ է։

Փորձագետը նաեւ նշեց՝ տարածաշրջանում հայկական կողմի միակ ուժը մարդկային կապիտալն է, որը միայն ՀՀ սահմաններով չի պարփակվում․ «Սփյուռք ունենք, եւ ցավոք այդ կապիտալից այդպես էլ չկարողացանք երեսուն տարում ճիշտ օգտվել։ Հիմա էլ թուլացած վիճակում ենք։ ՀՀ-ն պետք էր համախմբող ուժ լիներ, որպեսզի ՌԴ-ում, Եվրամիությունում ուժեղացնեինք աշխատանքը։ Այն հիմա էլ կա, բայց կապիտալը ճիշտ չի օգտագործվում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930