Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Առաքելյան. «Նախկին ոչ մի ղեկավարի օրոք Ադրբեջանը չէր համարձակվի մեր հետ խոսել այնպիսի տոնով, ինչպես հիմա է խոսում»

Ապրիլ 05,2022 16:49

Հասարակական գործիչ Հռիփսիմե Առաքելյանը «Հայելի» ակումբում խոսելով Արցախի եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պարագայում հասարակության զգոնության բացակայության մասին՝ ասաց, որ նախկին ոչ մի ղեկավարի օրոք Ադրբեջանը չէր համարձակվի մեր հետ խոսել այնպիսի տոնով, ինչպես հիմա է խոսում: «Ղարաբաղյան շարժումից եւ արցախյան պատերազմից հետո, երբ մեր շուրջ 30 հազար պայծառ հայորդիներ իրենց ամենաթանկ բանը դրեցին հայկական հողերը ազատագրելու համար, մենք 30 տարի ապրել ենք հաղթողի հոգեբանությամբ: Թուրքն է մեր հետ հարաբերություններում կքած եղել: Ալիեւը բառացի խոստովանեց, որ 30 տարի իրենք պարտված են եղել: Ու ավելացրեց, որ վերջապես կարողացան գտնել ճիշտ ժամանակն ու այն մարդուն, որի օրոք կարող են կոշիկները սրբել մեր վրա:

Գուցե հաղթանակները մեր զգոնությունը թուլացրին: Մեր զգոնությունը թուլացավ նաեւ նրանով, որ ապիկարներին թույլ տվեցինք գալ իշխանության՝ հավատալով, որ արդեն կարող ենք զբաղվել ներքին սոցիալ-տնտեսական հարցերով եւ որ այս ապիկարները ներքին սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու էին»,-ասաց նա:

Տիկին Առաքելյանը եւս մեկ անգամ զգոնության կոչ արեց եւ հորդորեց բոլոր հայերին, որոնք ունեն արժանապատվություն, միավորվեն ու լինեն Ազատության հրապարակում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930