Civilnet. Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկած նախկին մեքենան։ Կառավարությունը նոյեմբերին որոշել էր մոտ 200 000 դոլար հատկացնել Սիմոնյանի համար նոր ծառայողական՝ BMW 750 LI Xdrive մակնիշի մեքենա ձեռք բերելու համար։ Այդ պատճառով հին մեքենան Պետգույքի կառավարման կոմիտեն որոշել է օտարել։
Իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին՝ Սիմոնյանին սպասարկող հին BMW-ն վատ վիճակում էր։
ԱԺ նախագահին նոր ծառայողական մեքենա գնելու որոշումը հիմնավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ տասնյակ միլիոնավոր դրամներ էին տրամադրվում այդ մեքենայի սպասարկման վրա։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գևորգ Պապոյանն ավելի հեռուն էր գնացել՝ հայտարարելով, որ այդ BMW-ի «փոխանցման տուփը չէր աշխատում», իսկ նոր BMW-ի գնումը պետք էր ու տեղին։
Պետական գույքի կառավարման կոմիտեն, սակայն, ԱԺ նախագահի հին ծառայողական BMW-ի տեխնիկական վիճակը բնութագրելիս նշել է, որ փոխանցման տուփն ու շարժիչը սարքին են, իսկ թափքը վնասվածքներ չունի։ Ավտոմեքենան գնահատվել է 7,1 միլիոն դրամ, ինչը գույքի մեկնարկային գինն է։
Կարդացեք նաև
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: