Ա1+. Վճռաբեկ դատարանը վերադարձրել է «Սասնա ծռեր»-ի գործով բողոքները
«Ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի կողմից 2022 թվականի հունվարի 8-ին ներկայացված բողոքի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքին կցված չեն բողոքի պատճենը դատավարության բոլոր մասնակիցներին՝ տուժողներին, տուժողների իրավահաջորդներին, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներին, ամբաստանյալներին և պաշտպաններին ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը»,-նշված է որոշման մեջ:
Ըստ դատարանի որոշման՝ երկու բողոքներով պահպանված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները, ուստի ներկայացված բողոքները ենթակա են վերադարձման:
Նույն հիմքով դատարանը վերադարձրել է նաեւ Վարուժան Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի եւ Արայիկ Եզնիկի Խանդոյանի իրավահաջորդ Անուշ Հայրապետյանի ներկայացուցչի ներկայացրած վճռաբեկ բողոքը։
Կարդացեք նաև
Վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար դատարանը սահմանել է 10-օրյա ժամկետ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: