Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ռիսկեր չկան ծրագրի իրականացման արդյունքում. Գնել Սանոսյան

Ապրիլ 05,2022 15:11

«Շուկայի ազատականացում եւ էլեկտրաէներգիայի առեւտուր» ծրագրի իրականացման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ռիսկեր չկան»,-այսօր այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը մասնակցում էր Շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագրի շնորհանդեսին:

Նախարարն ասաց, որ Հայաստանում «Շուկայի եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ազատականացում» ծրագրի շրջանակներում ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են սկսվել. «Բավականին ակտիվություն կա եւ ամեն ինչ վկայում է այն մասին, որ նոր մոդելը կնպաստի էներգետիկ անվտանգության բարձրացմանը եւ ոլորտի զարգացմանը: Նոր մոդելին անցումը կլինի փետրվարի 1-ից, որպեսզի արտառոց ու անկայունություն իրավիճակից խուսափենք»:

Ըստ Գնել Սանոսյանի, բարեփոխումներն իրականացվում են բոլորի համար հստակ կանոններով, եւ գլխավորն այն է, որ Հայաստանում արդար գնագոյացում արձանագրվի։

«Կարեւոր է, որպեսզի ոլորտում ընդգրկված տնտեսվարողները որակյալ աշխատանքի շնորհիվ բարձրացնեն իրենց հնարավորությունները, այդ թվում՝ ֆինանսական եւ արտադրական։ Մեզ բավարարում են մինչ այժմ բարեփոխումների շնորհիվ ձեռք բերված արդյունքները։ Որոշ ոլորտներում սպասվածից ավելի լուրջ ակտիվություն է նկատվում»,- ասաց նախարարը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930