Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաշինյանը նպատակ է ունեցել մեր կողմից առաջարկներ լսել». Լեհաստանի դեսպան

Ապրիլ 05,2022 14:43

ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը վերականգնելու եւ այդ համատեքստում ԼՂՀ հակամարտության լուծման վերաբերյալ լրագրողի հարցին Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը հետեւյալ կերպ արձագանքեց. «Լեհաստանը մշտապես ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի կարեւորությունը, որի կազմում է նաեւ լեհ անդամ Անջեյ Կասպրշիկը: Ոչ բոլոր հարցերին կարող եմ անդրադառնալ, որոնք որ քննարկվել են Հայաստանի իշխանությունների հետ, քանի որ Բաքվում եւ Երեւանում կայացած ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուի հանդիպումները փակ են եղել, եւ դեռեւս ոչ բոլոր հարցերին է հնարավոր անդրադառնալ»:

Ապա հավելեց. «Ես ներկա եմ եղել հանդիպմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ է ունեցել մեր կողմից առաջարկներ լսել: Ես դեռեւս չեմ ուսումնասիրել Փաշինյանի մամուլի խոսնակի հաղորդագրությունը, եւ ճիշտ չի լինի իր խոսքից առաջ անցնել, բայց կուզենայի նշել, որ շատ անկեղծ զրույց է եղել Փաշինյանի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի միջեւ, ինչը բավականին դրական եմ գնահատում: Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Արարատ Միրզոյանը եւ վարչապետի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետը»:

Մեկ այլ հարցի` որքանով է այս փուլում իրատեսական համարվում ԼՂՀ կարգավիճակի հարցը` նկատի ունենալով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, դեսպանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Այս փուլում որեւէ բան խոստանալն անիրատեսական է»: Նա նորից շեշտեց, որ ԵԱՀԿ նպատակն է վերականգնել Մինսկի խմբի ձեւաչափով համագործակցությունը. «Լեհաստանն իր դերակատարությունն արդեն իսկ իրականացրել է հնարավոր սահմաններում, մինչ պատերազմը այս տարվա փետրվարին Լեհաստանի արտգործնախարարն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին: Բայց պետք է նշել, որ Ուկրաինայում պատերազմը իրավիճակը փոխել է»:

Արդյոք պատերազմից հետո կա՞ համագործակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջեւ` այս ճշտող հարցին դեսպանը ձեռնպահ մնաց պատասխանելուց: «Ձեր հարցը լիովին ըմբռնում եմ, սակայն այս հարցին պատասխանելն իմ իրավասության մեջ չէ»,-ասաց նա «Ազատություն» ռ/կ-ի լրագրողին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930