Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք, եթե հայն իր տան համար չպայքարի, Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի պատմությունն է կրկնվելու». Մեծ շեն համայնքի ղեկավար

Ապրիլ 05,2022 15:15

«Ապառաժ». Գյուղացիների տրամադրությունը նորմալ է, ամեն մարդ իրենից կախվածն անում է, դուրս գալու մտադրություն չունի: Վերջին օրերի լարված իրավիճակի հետ կապված ԱՀ Մարտակերտի շրջանի Մեծ շենում տիրող տրամադրությունների մասին «Ապառաժ»-ին պատմում է համայնքի ղեկավար Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ չնայած լարվածությանը, մարդիկ իրենց առօրյայով են ապրում: «Սահմանից մոտ 15 կմ հեռավորության է գտնվում գյուղը: Պատերազմից հետո բնակիչների զբաղմունքը փոխվել է, մի մասը պայմանագրային զինծառայության է անցել, մի մասը Սարսանգում է աշխատում, մի մասն էլ՝ Դրմբոնի հանքում»,- նշում է վերջին պատերազմում ձախ ձեռքը կորցրած Դավիթ Անանյանը:

Ըստ նրա՝ մարդիկ իրենց ապագան գյուղում են տեսնում, կապված են իրենց հողին: Խոսելով տիրող իրավիճակում փոփոխություն մտցնելու մասին, համայնքի ղեկավարը նշում է, որ այն մեզնից է կախված. «Բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք, մտածենք ոչ թե փախչելու, այլ մնալու ու պայքարելու մասին: Եթե հայն իր տան համար չպայքարի, նույն Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի պատմությունն է կրկնվելու: Շատ բան էլ իշխանություններից, ՀՀ-ից է կախված»,- համոզված է Դ. Անանյանը:

Պատերազմից հետո Մեծ շենում տեղահանված 7 ընտանիքներ են հաստատվել, նրանք տներով ապահովված են, ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Մեծ շեն համայնքի ղեկավարը ոչ միայն իրենց գյուղի, այլև ամբողջ Արցախի հիմնական խնդիրը համարում է անվտանգությունը: «Մյուս բոլոր խնդիրները լուծվող են: Եթե անվտանգության առաջվա մակարդակը լինի, երկիրը կբարգավաճի»,- նշում է Դավիթ Անանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930