Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի նպատակն Արցախը հայաթափելն է. «Ապրելու երկիր»-ը ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը

Ապրիլ 05,2022 17:01

Արցախում իրադրության սրման ամբողջ ընթացքում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հանդիպումներ են ունեցել Հայաստանում հավատարմագրված տարբեր, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դեսպանների հետ։ Դրանց ընթացքում ներկայացվել է կուսակցության անհանգստությունը Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ, այդ թվում՝ ռազմական, նաև՝ հումանիտար խնդիրներ առաջացնող գործողությունների վերաբերյալ։ Քաղաքական գործիչները նաև իրենց մտահոգությունն են ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը վերացնելուն ուղղված քայլերի վերաբերյալ։

Կուսակցության համահիմնադիրները ուշադրություն են հրավիրել փաստի վրա՝ Բաքվի ընդգծված նպատակը Արցախը հայաթափելն է։ Շեշտադրվել է՝ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը անբեկանելի է։ Այս համատեքստում կուսակցությունը կարևորում է միջազգային հանրության ներգրավվածությունը, հստակ դիրքորոշումը։

«Ապրելու երկիր» կուսակցության հանդիպումները օտարերկրյա դեսպանների հետ շարունակական բնույթ են կրում։ Միևնույն ժամանակ, կուսակցությունը պարբերաբար Հայաստանում տարբեր երկրների դեսպանություններին է փոխանցում Արցախում տիրող իրավիճակի մասին արժանահավատ տեղեկատվություն։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930