Aravot.am-ի տեղեկություններով՝ Երեւանի բնակիչը list.am կայքում տեղադրել է հայտարարություն, որով տեղեկացրել է, թե պատրաստ է երիկամի փոխպատվաստման դոնոր լինել։ Դոնոր ներկայացող քաղաքացի Հ․Թ․-ն երիկամը տրամադրելու կամ դոնոր լինելու պատրվակով երկու այլ քաղաքացիներից 10․5 միլիոն դրամ է հափշտակել։
Մեր տեղեկություններով՝ իրավապահները այս առթիվ քրեական գործ են հարուցել։
Aravot.am-ը փորձում է իրավապահներից այլ մանրամասներ պարզել։
Նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ մարդու օրգանների առուվաճառքն արգելված է։ Մասնավորապես, «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի համաձայն՝ «Մարդուն օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստումը կատարվում է առանց դրամական կամ այլ կերպ փոխհատուցում ստանալու պայմանով, եթե փոխպատվաստման համար դոնորի գրավոր համաձայնության մեջ այլ բան նախատեսված չէ: Մարդու օրգանների փոխպատվաստման գովազդն արգելվում է»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ