Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակն է ըմբռնել ՀՀ դիրքորոշումը` կապված ԼՂՀ հակամարտության եւ անվտանգության հարցերի հետ». Լեհաստանի դեսպան

Ապրիլ 05,2022 13:25

Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուի հայաստանյան այցին` նշեց. «Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուն այց կատարեց Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան: Սա վկայում է այն մասին, թե ինչ մեծ կարեւորություն է տալիս Լեհաստանը Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության ոլորտին: Ծրագիրը բոլոր երեք երկրներում նույնն է եղել: Հայաստանում հանդիպումներ են կայացել ՀՀ նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ»:

Հայաստանում Լեհաստանի դեսպանը յուրահատուկ որակեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ հանդիպումը: «Գլխավոր նպատակն է եղել ըմբռնել Հայաստանի դիրքորոշումը՝ կապված ԼՂՀ հակամարտության եւ անվտանգության հարցերի հետ: Նախարար Ռաուն փոխանցել է մեր կարծիքներն ու առաջարկները, որոնք դիտարկվելու են Հայաստանի կառավարության կողմից մոտակա օրերին»,-ասաց պարոն Չեպլակը:

Կարեւորելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան` դեսպանն ընդգծեց, որ նման բարձր մակարդակի այց վերջին անգամ կայացել էր 2017թ աշնանը: Հավելեց, որ փոխայց կատարելու հրավեր է ստացել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նաեւ տեղեկացրեց, որ բոլոր հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Ինչ վերաբերվում է Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերություններին, հույս ունենք, որ քովիդի համաճարակի նվազեցման հետեւանքով կկարողանանք հաճախացնել փոխայցերը: Գոհունակություն ենք հայտնում նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցի առումով»,- շեշտեց Պավել Չեպլակը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930