Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիա» բ/կ-ում մահացել է ՔԿՀ-ից «էկզոգեն թունավորմամբ, գանգուղեղային փակ վնասվածքով» տեղափոխված 57-ամյա կալանավորը. Shamshyan.com

Ապրիլ 05,2022 13:33

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 4-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ «էկզոգեն թունավորում, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բուժօգնության տեղափոխված կալանավորը մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՀՀ Քր. Օրի 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) հատկանիշներով կալանավորված 57-ամյա Գևորգ Ա․-ն էր։

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մահացածը «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 23-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930