Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել փաստաբան Տիգրան Աբրահամյանը եւ հայտնել, որ նույն օրը իր «Տոյոտան» թողել է ավտոլվացման կետի աշխատակցի մոտ, որտեղ մեքենայի սրահից գողացել են բանկային քարտը: Աբրահամյանից ընդունվել է հաղորդում:
ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Լ. Հ.-ն, որը նշված ավտոլվացման կետից բերման է ենթարկվել բաժին, տվել բացատրություն և բաց թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: