Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել «Պանտերա» ՍՊԸ ծառայության պետ Վարուժան Հ․–ն եւ հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» օդի կարգավորիչը, դիմացի թափարգելը և լուսարձակները:
Նրանից ընդունվել է հաղորդում: Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: