Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դաղալ թիվ է, ասում են մի թիվ, որը վիճկոմիտեն դեռ չի հաստատել»․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ»

Ապրիլ 05,2022 10:52

Երեկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հրապարակել է հունվար-մարտ ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները, որոնք, թվում է՝ մի մեծ «պլյուս» են բերում Փաշինյանի կառավարությանը եւ անձամբ Բադասյանին: Ըստ այդ հաղորդագրության՝ 2022 թվականի առաջին եռամսյակի հարկերի ու տուրքերի մուտքերը գերազանցել են կառավարության նախատեսած թվերը եւ ավելին են եղել, քան նախորդ տարիներին։

Ո՞րն է տրյուկը, ինչպե՞ս եղավ, որ բարձր անորոշությունների եւ ռիսկերի, օրական աճող գների ու համընդհանուր դեպրեսիայի պայմաններում, երբ ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն, այսպիսի հաջողություն գրանցեցինք։ Այս անգա՞մ ինչ «կուտ» են ուզում մեզ հրամցնել նիկոլականները։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խորհուրդ տվեց սպասել Վիճակագրության պետական կոմիտեի ցուցանիշներին, որոնք, ըստ նրա, անշուշտ, տարբերվելու են Բադասյանի հրապարակածից։ «Սա դաղալ թիվ է, ասում են մի թիվ, որը վիճկոմիտեն դեռ չի հաստատել։ Վիճկոմիտեն ապրիլի 5-ին պետք է հաստատի հունվար-փետրվարի ցուցանիշները, եւ ես կարող եմ մեկնաբանել միայն վիճկոմիտեի թվերը, այն էլ՝ առաջին երկու ամիսը։ Իսկ հունվար-մարտ ամիսների հարկային եկամուտների ու տուրքերի ցուցանիշները կհրապարակվեն մայիսին։ Այդ թվերի պաշտոնական հրապարակողը, խազյաինը, տերը վիճկոմիտեն է, ոչ թե ՊԵԿ-ը»,- ասաց նա։
Ըստ Բագրատյանի՝ մենք գործ ունենք բյուջեի անվանական եւ իրական աճի հետ։

Նրա «շատ նախնական» մեկնաբանությունը հետեւյալն է․ «2020 թվականի համեմատ բյուջեն չի աճել։ 2022-ին բյուջեի եկամուտների բացարձակ հավելաճը եղել 14.8%, բայց գումարային գնաճն էլ կազմել է 12.5%։ Այսինքն՝ իրական բյուջեն 2 տարում աճել է սոսկ 2.3%, այն դեպքում, երբ տնտեսական աճը կազմել է 9%։

Այսինքն՝ ունենք չնչին, նախատեսվածից էլ զգալիորեն ցածր դինամիկա»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930