Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերջին զարգացումները փաստում են, որ մոտ ժամանակներում ՀՀ-ՌԴ համագործակցության հիմնական բաղադրիչներից է լինելու անվտանգությունը». «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 05,2022 10:45

Ապրիլի 3-ին լրացավ Հայաստանի երկրորդ հանրապետության եւ ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Այս տարիներին Հայաստանը եւ Ռուսաստանը կնքել են ավելի քան 200 համաձայնագրեր, այդ թվում՝ 1997 թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը:

Մեծ է ՌԴ-ի դերը արցախյան հիմնահարցի կարգավորման գործում: ՌԴ միջնորդությամբ 1994 թ. կնքվեց առաջին արցախյան ազատամարտի զինադադարը, որից հետո Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ջանքեր էր ներդնում հիմնահարցի քաղաքական լուծման ուղղությամբ: Այս երկրի միջնորդությամբ 2016 եւ 2020 թթ. հրադադար հաստատվեց Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմներից հետո, իսկ այսօր Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում կանգնած են ռուս խաղաղապահները:

Այս ամենի համատեքստում լիովին օրինաչափ էր, որ նորանկախ Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերը դարձավ ՌԴ-ն: Նա համարվում է Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդնողը, եւ 1991-ից ի վեր կապիտալ ներդրումները կազմում են գրեթե 2.4 մլրդ ԱՄՆ դոլար: Ռուսաստանը նաեւ Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է:

Վերջին զարգացումները նաեւ փաստում են, որ մոտ ժամանակներում ՀՀ-ՌԴ դիվանագիտական համագործակցության հիմնական բաղադրիչներից է լինելու անվտանգությունը, որը բխում է առաջին հերթին երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունից:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930