Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատան սանի շիրմաքարը Պանթեոնում պատրաստ է

Ապրիլ 05,2022 12:00

«Առավոտը» վերջերս բարձրաձայնեց Վանաձորի մանկատան սան, պայմանագրային զինծառայող Գեւորգ Արթուրի Եղշատյանի՝ զոհվելուց եւ Վանաձորի պանթեոնում ամփոփվելուց հետո վիճակին: Մեզ խնդրի մասին հուզմունքով պատմել էր Լոռու մարզի ճանաչված փաստաբան Կարինե Գասպարյանը: «Փաստաբանի նման վրդովված է նաեւ Վանաձորի մանկատան ողջ կոլեկտիվը։ Նրանք արդարացի չեն համարում այն, որ Գեւորգը Եռաբլուրում չէ, երկու տարի է անցել, սակայն նրան փորձում են «մոռանալ», իսկ պատճառը հայտնի չէ… Գուցե Ձեր արդարամիտ միջամտությամբ սայլը տեղից շարժվի եւ այս հարցը լուծում ստանա, միայն թե մի քիչ մեղմանա բոլորիս հոգու ցավը»,-գրել էինք մենք («Մանկատան սանը Եռաբլուրում տեղ չունի՞», «Առավոտ», 2022, մարտի 1):

Կարինե Գասպարյանը ուղարկեց Գեւորգի՝ օրերս պատրաստված շիրմաքարի լուսանկարը. շիրմաքարը տեղադրվել է «Արտուշ Գեւորգյան» ՍՊ ընկերության կողմից:

Հիշեցնեմ, որ Գեւորգ Եղշատյանը ծնվել է 2000թ.-ին: Նա մանկատանն էր 2013 թվականին, ծնողները մահացել են, նրան խնամել էր մորաքույրը: Իսկ երբ նա էլ է մահացել, երեխային բերել են մանկատուն:

Գեւորգը սովորել է Վանաձորի թիվ 28 դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է արհեստագործական ուսումնարանի խոհարարական բաժնում, որն էլ ավարտելուց հետո 2018 թվականին նշանակվել, ծրագրով մեկնել է բանակ:

Գեւորգի մասին հիշողները միշտ դրական են արտահայտվում, փաստաբանն ասում է, որ նրա անունով դպրոցում հուշատախտակ կա, իսկ 4-րդ դպրոցի դիմացի այգում նկարն է փակցված:

Գեւորգը զոհվել է Ջրականում, հոկտեմբերի 9-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930