Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն ու իր գործընկերները խթանում են անտառապատման ջանքերն ու կլիմայական գործողությունները Հայաստանում

Ապրիլ 04,2022 18:58

4-ը ապրիլի, 2022թ, Երեւան – Այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն էր գործընկերներին տեղեկացնել ծրագրի հաջող մեկնարկի մասին և քննարկել հետագա աշխատանքները։

Կլիմայի կանաչ հիմնադրամից ստացված 10 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի և 8,7 միլիոն դոլար համաֆինանսավորման շնորհիվ ծրագիրը երկարաժամկետ սոցիալական, տնտեսական և բնապահպանական արդյունքներ կունենա։ Կկիրառվեն այնպիսի կառույցների ռեսուրսներն ու փորձը, ինչպիսիք են Հայաստանի կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգը և Բնության համաշխարհային հիմնադրամը: Ծրագիրը իրականացնում են ՊԳԿ-ն և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։

Աշխատաժողովին մասնակցում էին անտառների կառավարման և կլիմայի փոփոխության նախաձեռնություններում ակտիվ դերակատարում ունեցող այնպիսի պետական ​​ու ոչ պետական ​​կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Ֆինանսների և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունները, դրամաշնորհատու կառույցները, ծրագիրն իրականացնող գործընկերները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, կրթական կենտրոններն ու մասնավոր հատվածը:

«Մեզ համար առանցքային նշանակություն ունի ոլորտի դերակատարների ներգրավումը ծրագրում։ Ուրախ ենք, որ համապատասխան նախարարություններից, հասարակական կազմակերպություններից, գիտահետազոտական ​​կենտրոններից ու միջազգային կազմակերպություններից փորձագետների բազմազան խումբ է ներգրավվել այս ծրագրի տարբեր փուլերում՝ սկսած նախագծումից։ Նպատակը` իրականացվող ծրագրի նկատմամբ սեփականատիրական մոտեցումն առավելագույնի հասցնելն է ազգային մակարդակում», – ասաց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

Կլիմայի փոփոխության տեսանկյունից Հայաստանը շատ խոցելի է։ Համաշխարհային բանկը տեղեկացնում է, որ վերջին տասնամյակների ընթացքում եղանակային արտակարգ իրավիճակների (օրինակ՝ փոթորիկներ, ձնաբուք և ջերմային ալիքներ) թվի բացահայտ աճ է գրանցվել: Ներկայիս կլիմայական միտումները կանխատեսում են ապագայում միջին ջերմաստիճանի բարձրացում, տեղումների, գետերի հոսքի և ձյան ծածկույթի նվազում: Միաժամանակ բնակչությունը մեծապես կախված է վառելափայտից, ինչը կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն անտառներն է՛լ ավելի խոցելի է դարձնում:

Անտառների զարգացման այս ութամյա ծրագիրը նպատակ ունի Հայաստանում անտառածածկույթն ավելացնել 2,5 տոկոսով, իսկ գյուղական համայնքներում վառելափայտի պահանջարկը նվազեցնել առնվազն 30 տոկոսով: Ծրագիրը նաև ձգտում է մեծացնել բնական ռեսուրսները կառավարող համայնքների դերը, բարելավել վառելափայտի կառավարումը և անտառային հումքից ստացվող ապրանքների ու ծառայությունների արտադրությունը:

Ծրագիրը կիրականացվի Լոռու և Սյունիքի մարզերում։ Վերջիններս ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակներից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, ինչպես նաև կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունից՝ ի լրումն անտառային կարևոր էկոհամակարգերի վրա հնարավոր ազդեցության:

Ծրագրում կիրառվող մոտեցումը համեմատաբար նոր է Հայաստանում անտառների կայուն կառավարման տեսանկյունից և կարող է որպես մոդել կիրառվել ողջ երկրում՝ խթանելով ցածր արտանետումներով զարգացումը:

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930