Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր պահի հնարավոր է էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետեւ մեր խաղաղությունը փխրուն է». ՊՆ փոխնախարար

Ապրիլ 04,2022 19:35

Այսօր պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում գնահատելով իրավիճակը արցախաադրբեջանական սահմանին՝ ասաց. «Վարչապետը ներկայացրեց մտահոգությունները, խնդիրները, արտաքին քաղաքական պրոցեսներին դուք, կարծում եմ, ուշադրություն դարձնում եք: Արցախում նաեւ պահպանվող կայուն լարվածությունը մտահոգության տեղիք տալիս է: Ավելին չեմ կարող ասել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննությունը արդեն իրականացվո՞ւմ է՝ նա պատասխանեց, որ եթե լինի՝ տեղյակ կլինենք: Նա հորդորեց լրագրողներին «մամուլն ուսումնասիրել» ու իմանալ՝ հետեւելով պաշտոնական լրատվությանը. «ԱԳՆ-ի հաղորդագրությունից պարզ է այնքան, որքան տրամադրվել է տեղեկատվություն: Զգայուն թեմաների մասին ենք խոսում, որոնց եւ պատասխանելը, ե՛ւ չպատասխանելը…դրա մասին պետք է խոսեն պատկան մարմինները: Ես կարող եմ խոսել, թե ինչ իրավիճակ է սահմանին: Իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված»:

Հարցին՝ հաստատո՞ւմ եք այն տեղեկությունը, որ ռուսական կողմի միջնորդությամբ է դա եղել՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Դուք Հայաստանո՞ւմ եք ապրում: Հիմա իմ պատասխանը, եթե մի բան պարունակի, որը կապված լինի պետությունների, կազմակերպությունների, միջազգային կառույցների մի խոսքի հակասություն…դրա համար ես պատասխանում եմ այնպես, որպեսզի անվտանգությունն ապահովված լինի: Ցանկալի չէ այս իրավիճակում գտնվող պետության պաշտպանության փոխնախարարին երկար ճեպազրույց վարել եւ դրա համար խնդրում եմ ձեզ, որ բավարարվենք: Արցախում, Փառուխում ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է մնալ նույնը, այսինքն, ինչ տեղեկատվություն տրամադրվել է, փոփոխության այդ առումով չի ենթարկվել: Մեծ բախումներ, հրաձգություն այս պահին չկա: Յուրաքանչյուր պահի հնարավոր է էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետեւ մեր խաղաղությունը փխրուն է ու այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ չի բացառվում, որ որեւէ պետություն փորձի ապակայունացնել ու իր շահերը հետապնդել»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է, որ նաեւ Երասխից հայելային հետքաշում լինի դիրքային տեղային մակարդակով, սա ինչի՞ կարող է հանգեցնել, Փառուխի սցենարը չե՞նք ունենա՝ նա պատասխանեց. «Հիմա որ ասեմ՝ չենք ունենալու…Ես վտանգ չեմ տեսնում, ուրիշ բանի մասին էր խոսքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930